18+
ԿԱՐՄԻՐ

Объем: 156 бумажных стр.

Формат: epub, fb2, pdfRead, mobi

Подробнее

Բլոր իրադրություններն ու հերոսները հորինված են. ցանկացած համընկնում` պատահական է:

ՆԱԽԱԲԱՆ

Հավատում եմ, որ յուրաքանչյուրիս մեջ կա այն, ինչն անհրաժեշտ է լիաթոք ապրելու համար` զգայունակությունը…
Պետք է զգալ ամեն ինչ, ամեն մեկին ու երևույթ` չանտեսելով ամենաչնչին պահերը: Չ՞է որ կյանքում ամեն բան հիմնված է աննկատելի ու հասարակ թվացող ինչերի, մեկերի ու երևույթների վրա: Պետք է զգալ երկրագնդի պտտվելը, արևի կատարած ամեն ռեակցիան, անսահման տիեզերքի բազմատիպ էներգիաների ներգործությունը, պետք է զգալ մարդկանց` ինքներս մեզ, այդ բազմաբևեռ ազդեցությունների տիրույթում ու առանց դրանց…
Վայելեք կյանքը մինչև վերջ` չվնասելով մյուսներին…

Ա

Բախտավոր եմ, որ բախտ չունեմ…

Բ

Մեկ սենյակ, մեկ մահճակալ ու մահճակալի վերևում մեկ լույս` վառ ու լավ լուսավորող: Չորս անկյուն, որից երկուսում շունչ կա:

— Դու պետք է միայն նայես ինձ` ուրիշ ոչինչ, — լսվեց կնոջ ձայնը:

Տղան, խորը հոգոց հանելով, շրջվեց: Գիտեր իր մերկ լինելու մասին, բայց կասկածում էր կնոջ մերկությանը: Նայում էր ագահաբար ու զարմացած:

— Նայելս քեզ ի՞նչ է տալու:

— Ոչինչ, ուղղակի նայիր ինձ, նկատիր այն, ինչը թաքցնում եմ բոլորից, ինչը դոգմատիկ փակ է բոլորի համար:

— Բայց դա անհեթեթություն է` բարոյական ոչ մի կաղապարում չտեղավորվող արարք:

— Լսի՛ր, ես մեկնաբանությունների կարիք չունեմ, — ասաց կինը` շարունակելով, — վճարել եմ, հետևաբար, իրավունք ունեմ պահանջել այն, ինչ ինձ է անհրաճեշտ, այնպես որ պետք չեն ավելորդ մեկնաբանություններ, կարծիքներ ու հարցեր:

Տղան լռեց` իրեն ստոր ու ենթարկյալ ստրուկ զգալով: Լռեց, բայց դեռ բացատրությունների կարիք ուներ: Այո, նրան վճարել էին, բայց այլ բանի համար, նրա մտքով անգամ չեր անցնի, որ պետք է մերկ սավանի նման ուղղակի հետևեր կնոջ արարքներին:

— Իսկ ընթացքում հնարավո՞ր են շեղումներ քո պլանավորածից, — բանտարկված ու բոլոր իրավունքներից զրկված` դժգոհության նման հարցրեց տղան:

— Լռի՛ր, կլինի այն, ինչ կլինի:

Այս խոսքերն արտաբերելով` նա մոտեցավ լավ լուսավորված անկողնուն` մերթընդմերթ վերից վար շոյելով ուսերը, կրծքերը, իրանն ու մի խուրց մազերի մեջ թաքնված կարևորին…

— Ուրեմն դու վճարել ես միայն նայելո՞ւ համար:

— Այո, ճիշտ ես` միայն նայելու, բայց ոչ ոք չի արգելում հուսալ:

Տղան կարծում էր` ոչինչ չգիտի, բայց ներքուստ լավ էր հասկանում, թե ինչի համար է եկել ու ինչ կարող է լինել: Կինը հանդարտ պառկեց ու քարացավ:

— Իսկապես, չեմ հասկանում, թե ինչի՞ համար է այս մարդամեջ մերկացումը: Կանանց մեղավորի թուլությունը կա՛մ զզվանք է առաջացնում, կա՛մ էլ դաժանություն, հետևաբար, դու կախված ես կա՛մ առաջինից, կա՛մ երկրորդից:

— Մենք ինչի՞ց պետք է ավելի շատ զգուշանանք` չլինելիությունի՞ց, թե՞ դաժանությունից: Առաջարկի ու պահանջարկի միջև անսահմանություն կա, առաջարկի ու շինվելու միջև` նույնպես, դրան անվանում ենք հիասթափություն, իսկ հիասթափությունից հետո ոչինչ չկա, դա ուղղակի սեռական ակտի տեսանելիությունն է, այլ ոչ թե կարողության շտապելիությունը:

— Քո խոսքերն ուղղակի խղճուկ մեղադրանքներ են:

Այսքանն ասելով տղան մոտեցավ մերկությանն ու ծակող հայացքով սկսեց ուսումնասիրել սեթևեթ մարմինը:

— Միգուցե պետք էր մաքրե՞լ թևատակերս, — հարցրեց տղային:

— Ինչքան ցանկանում եք մաքրեք, ասեմ ավելին` որտե՛ղ ցանկանում եք, մեկ է այն երևալու է, դրանով դուք չեք կարող թաքցնել ձեր տատանողականությունը, հակառակը` ավելի շատ եք հաստատում ձեր ժամանակավոր լինելը, քանի որ ամեն մաքրումից, մաշկի տակ թաքնված, արմատները սկսում են ուռչել` ասես ցանկանալով շեշտել իրենց գոյությունը:

— Ուրեմն ոչինչ չե՞նք կարող փոխել կամ թաքցնել:

— Ո՛չ, իհարկե, հենց այդ արմատային խորությունից` կանացի խորությունից էլ նշմարվում են ձեզ սիրողներն ու չսիրողները, — պատասխանեց տղան:

— Շատ ես խորանում, միգուցե բա՞ց թողնես մեզ սիրողների կամ չսիրողների հարցն ու անցնես քո անմիջական պարտականությանը` նայելուն, — ասաց կինն ու, ոտքերը ողջ երկայնքով չռելով, թեթևակի ժպիտը դեմքին շարունակեց, — այն բաժակում ջուր կա, կարող ես խմել` մտքիդ ու մարմնիդ հանգստություն տալու համար:

Մի քանի վայրկյան հայացքը քարացած պահելով` մոտեցավ երկաթե պահարանին, վերցրեց բաժակն ու մեկ շնչով խմեց ողջ պարունակությունը` առանց մտածելու, թե ինչ էր խմում: Նորից մոտեցավ կնոջն ու ասաց.

— Ինձ թվում է սկսում եմ հասկանալ այն, ինչը գիտեի, բայց չէի ցանկանում ընկալել. կանացի մարմինը տանջանքների է ուղղորդում և չի լինում ավելին, իսկ մենք` տղամարդիկ տանջվելով սկսում ենք ձգտել հետո նաև չարանալ աննկատելիի պատճառով:

— Գիշերն անցնում է, իսկ դու դեռ ոչինչ չիմացար կնոջ մասին` քո բացահայտածն անբացատրելի անգոյ է:

Տղան սկսում էր կասկածել բաժակի պարունակությանը: Միտքը կամաց մթագնում էր: Նստեց ու, մի քիչ վախեցած, հարցրեց.

— Ի՞նչ էր բաժակում:

— Բոլորդ էլ նույնն եք, երբ մի թեթև անհասկանալի ու ձեզ համար անհայտ երևույթի եք հանդիպում, սկսում եք խառնվել ու չգիտակցված պանիկայի մեջ հարցեր ուղղել: Թե կարող ես` դիմակայիր:

— Չեմ հասկանում, բաժակում ալկոհո՞լ էր, — տարակուսած հարցրեց տղան, — իսկ դու գիտե՞ս` ինչի՞ են մարդիք խմում, երբ հավաքվում են, ասեմ, իրար ասելու բան չունենալու փաստը թաքցնելու համար: Մտածում ենք, որ սենյակի ինտիմությունը մոտեցնում է, բայց այդպես չէ, ավելի վատ` մենք խմում ենք, որովհետև չունենք նախատեսած ոչ մի միտք մեկմեկու համար:

— Այս դեպքում կարծում ես քեզ ալկոհո՞լ է պետք:

— Այո՛, ինձ ալկոհոլ է պետք, ես պետք է չնկատեմ ու մոռանամ այս անասունությունը: Ասում ես` չե՞ս վախենում ինձնից:

— Ոչ, սպասումն ինձ համար պահանջմունք է: Ես ամեն մի սպասումից հաճույք եմ պոկում:

Այս խոսքերը չհասկանալով` տղան փորձեց կանգնել ու մոտենալ, սակայն մարմինը չենթարկվեց գիտակցությանը: Նա նորից ընկավ բազկաթոռին ու սկսեց բարբաջել.

— Այս ի՞նչ էր, չե՛մ կարողանում… ալկոհո՞լ… վե՞րջ…

— Դու կարծում էիր ալկոհո՞լ է, — ասաց կինն ու շարունակեց, — ո՛չ, սա, քեզ դեռ անծանոթ հաճույքներ ստանալու, թուրմ է, քնիր տղաս, կամ անգիտակից վայելիր այն, ինչի համար վճարել եմ…

Գ

Խաթարված հանգստի համար մեղավոր ես դու, որ թույլ ես տվել այլք ներխուժեն քո իսկ նեղ անձնական տարածք: Պետք չէ ոչ մեկին մեղադրել, առհասարակ, ամեն ինչ կատարվում է միայն քո ցանկությամբ. եթե ինչ-որ բան չցանկանաս` չի լինի: Քո մասին մտածելով` քայլում էի ուղղահայաց փողոցներով: Կամաց հասնում էի մտքերիս խճճված կուլմինացիային, երբ տեսա քեզ: Գլխարկս վար իջեցրի այնքան, որ թվա, թե չեմ նկատում ու մեղավորը գլխարկն է, ականջակալներիս երաժշտությունն ավելի բարձրացրեցի, որ եթե անգամ գուշակես` ես եմ ու շոշափես անունս` քայլերս արագեցնեմ ու չլսելու ողջ մեղքը գցեմ երաժշտության վրա: Ինչի՞ս էր պետք այս սցենարի մշակումը. միթ՞ե չէի ցանկանում, գոնե մեկ անգամ, հայացքդ վայելել կամ ձայնդ ըմբոշխնել: Հակասական ենք մենք` ցանկանում ենք, բայց չենք իրագործում այդ ցանկալին: Ողջ գեղարվեստական համարը ստացվեց սցենարիս համապատասխան` ինչպես ծրագրել էի (շատ քիչ է պատահում, երբ տապալվում է նախապես ծրագրավորած սցենարս): Հիմա մտածում եմ. ետ դառնալ` ամուր գրկել քեզ, զգալ շունչդ, հպվել անհատական էներգիայիդ ալիքներին, թե՞, ինձ ավանակի տեղ դրած, շարունակել քայլել: Գիտեմ` ճանաչել ես, անգամ գիտեմ, որ շոշափել ես անունս: Գիտակցությունն իմ հաղթեց բնազդին` շարունակեցի քայլել: Քայլում էի բարկացած, բայց հպարտ` գիտակցելով իրողության անթերիությունը: Այս ամբողջի հետ միաձուլվում էր նաև, թմբկաթաղանթներիս զարկվող, Լուդովիկո Էինաուդիի «Թռիչք» երաժշտությունը` շատ հաճելի համադրություն էր: Նկատում էի, փողոցի մայթերում վառվող, լույսերը: Ամեն լույսի տակ մեկ-երկու րոպե անգիտակից կանգնելով` վայելում էի նրա` դեպ ներքև ազատ ճառագայթումը, նկատում վերևից փակ լինելու իրողությունն ու սարսափում: — Ինչի՞… — Ինչպե՞ս թե ինչի, — բնազդաբար պատասխանեցի` չիմանալով, թե ում, -պարզ չէ՞. մետաղյա շրջանակը փակել է լույսի սկզբնաղբյուրի գլուխն ու այն ստիպված միայն ներքև է ուղղում ճառագայթները: Մի՞թե չես տեսնում` ցանկանում է ազատ տարածվել` ողջ շրջանակով, չի ցանկանում, որ ինչ-որ բութ ու կոպիտ մետաղ (այն հղկված ու գեղեցիկ նախշերով պատված էր) խանգարի իր լուսային ալիքների տարածմանը: — Զարմանում եմ` ինչի՞ ես նկատում այդ չնչին երևույթներն ու խորանում դրանց մեջ, մի՞թե ավելի լավ չէ ուղղակի քայլել` լսելով սիրելի երաժշտությունը: — Մինչ քեզ բացատրեմ` ինչի, օրս, պահս ու նկատելու կարողությունս կկորցնեմ ու նորից կսկսեմ անհիմն վատնել ժամանակը: Ինչի՞ ես խանգարում ինձ. թող տեսնեմ գեղեցիկը, զննեմ այն, հասկանամ անլիարժեքության պատճառը` խոչնդոտող ու խանգարող ինչերը: Գնա՛, պետք չէ խանգարել: Երբ հայացքս հեռացրի լույսից ու շրջվեցի ` ոչ ոք չկար: Մի՞թե այսքան ժամանակ ինքս ինձ հետ էի խոսում: Ճիշտն ասած անհանգստացա` միստիկայի ժանրից էր թվում կատարվածը: — Պետք չէ անհանգստանալ, — նորից լսվեց այն շատ ծանոթ ձայնը, — ոմանք երազում են իրենց կողքին ունենալ մեկին, ով կապրեցնի, սակայն բոլորն են երազում, որ այդ մեկը լինի հենց իրենց մեջ: Հիմա բախտդ բերե՞լ է, թե՞, ուղղակի, օր օրի հոգեբուժարանի ապրանք ես դառնում… — Ի՞նչ, իսկ ո՞վ ես դու, որտե՞ղ ես հիմա… Փշաքաղված էի. մազարմատներիս ` մաշկին մոտ հատվածները, հրաբխի պես ժայթքեցին ու որպես հետևանք մի քանի վայրկյանով բլրակների նման բարձրացան: Շնչում եմ` մոռանալով, որ շնչել եմ, հիշելուն պես` արտաշնչում եմ: Այնտեղ, որտեղ ես էի ձայն չկար, ասեմ ավելին` ոչ մի ֆիզիոլոգիական էակ չկար: Արդեն սկսում էի մտածել, թե ուղղակի թվացել է. երևի շատ էի տարվել մանրուքներով ու ձայներ էի լսում: Խորը շունչ քաշեցի` փորձելով շեղվել լույսից ու շարունակել քայլել: Մի քանի քայլ ու հայտնվեցիր… Նայում էի քեզ` միանգամից մի քանի բան մտածելով. ա. ձայնը նման չէ ձայնիդ
բ. ինչի՞դ էր պետք թաքնվելը
գ. ինչպե՞ս կարողացար թաքնվել ու նորից այդքան արագ հայտնվել…
Մինչ փորձում էի հարցերս դասավորել ու մոտեցնել թիրախին` ահաբեկող ձայնով հարցրեցիր. — Է հա ինչի՞ այդպես վարվեցիր… — Ինչպե՞ս վարվեցի, — ինձ հիմարի տեղ դնելով ու հարցին պատասխան փնտրելու համար մի քանի ավել րոպե շահելով` պատասխանեցի, — ի՞նչ եմ արել որ: — Լսի'ր, հասկանում եմ` նրա հետ էի, հասկանում եմ նաև, որ երկար չենք տեսնվել, որ մտածել ես, թե չեմ ճանաչի ու ետևիցդ չեմ գա, բայց միթե՞ չարժեր գոնե կեղծ ժպտալ ու բարևել, միթե՞ այդքան ցավեցրել եմ քեզ… — Ի՞նչ ես բերանդ բաց կանգնել, արագ սթափվի'ր, — դու դեռ շարունակում էիր ինքդ քեզ արդարացնել ու մեկը մյուսից բխող հարցեր տալ` առանց պատասխաններին սպասելու, երբ նորից լսեցի այն ձայնը, որը քոնին նման չէր, բայց կասկածելի շատ հարազատ էր, — սթափվի՛ր, գրկի՛ր նրան ու թեկուզ կեղծ, բայց ժպիտով ցույց տուր, որ շատ ուրախ ես նրան տեսնել: Մի ստիպիր ինձ մտածել, որ, իսկապես, հոգեբուժարանի ապրանք ես… դե՛, քեզ տեսնեմ… — Ինչպե՞ս թե կեղծ ժպտամ, ձևական գրկեմ կամ սրիկայաբար խոսակցությունն այլ ուղղությամբ տանեմ… Այդպես էլ չասացիր` ո՞վ ես, ինչի՞ եմ քեզ լսում, բայց չեմ տեսնում: Անհետացա՞ր, չփորձվե՛ս նորից հայտնվել, — բարձրաձայն ասացի ես: Իսկ դու խոսքս սկսվելուն պես` պապանձվեցիր, մոռացար հարցերիդ շարանի մասին` երևի մտածելով, թե խելագարվել եմ: Բավականին լռեցինք: Ես սարսափած էի, որ ձայն էի լսում, իսկ դու, որ, անտեսելով հարցերդ, խոսքդ, այլ իրականության մեջ թվացյալ անիմաստ պատասխաններ էի տալիս: — Ո՞ւմ հետ ես խոսում… Ես այստեղ եմ, կա՛մ, վերջապես տեսել եմ քեզ, ի՞նչ է պատահել, այդ ո՞ւմ էիր պատասխանում, — խոսքերիցդ խղճահարության բույր արտաբերելով ` շարունակեցիր, — ինչի՞ ես լռում… Կներես, ես եմ մեղավոր… Շա՞տ ես տանջվել, մե՞ծ էր ցավը, չդիմացա՞ր… Կներես…
Արցունքներիդ չսպասելով, շարժիչս ակտիվացնելով` սթափվեցի ու սկսեցի վազել: Փախչում էի ` ժամանակ առ ժամանակ ետ նայելով… Տեսնում էի դեմքդ, արցունքներդ, բայց չէի ցանկանում ընկալել, տեսնում էի անշարժ դիրքդ, բայց չէի ցանկանում հավատալ, որ չես վազելու ետևիցս: — Բա որ ասում եմ խելագար ես` չես հավատում, ինչի՞ ինձ չլսեցիր, ինչի՞ հակառակվեցիր, — նորից լսվեց, հեգնող ծիծաղով համեմված, հարազատ ձայնը, — համակերպվիր ինձ. եղել եմ` չես իմացել, կամ` արդեն գիտես ու կլինեմ` պետք է հարմարվես: Իսկապես, չէի ցանկանում հավատալ ու գիտակցել, որ լսում եմ նրան, որ ինչ-որ անգոյ խոսում է հետս: Արհամարհեցի` շարունակելով վազքս: — Փորձում ես արհամարհե՞լ` խորհուրդ չեմ տա, ճիշտ կլինի հարմարվես ու փորձես գտնել գաղտնիքս` բացահայտել ինձ: Ինչի՞ ես տանջում քեզ ու բնազդաբար վազում, միթե՞ դու չէիր մեղավոր նման զարգացման համար, չէ՞ որ խելքին մոտ բան էի առաջարկել, իսկ դու վախեցար, անջատելով ուղեղդ, հակառակվեցիր, չէ՞ որ…
Ընդհատելով նրա խոսքը` բարձր գոռացի: Բախտս բերեց արդեն այգում էի, որտեղ այդ ժամերին սովորաբար ոչ ոք չէր լինում, հետևաբար, ձայնիս վախեցնող ու լիաթոք ալիքից ահաբեկվող չէր լինի: Շնչում էի արագ, անգամ մոռացել էի ծխախոտի մասին` օդից էի նիկոտին ստանում` թոքերս ագահաբար բթելով թթվածնով: — Հը՞ն, հանգստացա՞ր, հիմա կարո՞ղ ենք հանգիստ խոսել… — Դու իսկապե՞ս կաս, ես խելագարվա՞ծ չեմ, չէ՞: — Ո՛չ, խելագար չես, բայց սկսում եմ մի քիչ կասկածել, — կիսածիծաղով պատասխանեց նա: Ես էլ սկսեցի ծիծաղել: Երկուսով քահ-քահ ծիծաղում էինք, իսկ թե ինչի՞` միայն նա գիտեր: Գուցե խելագար թվամ նաև ձեզ, բայց շարունակում էի խոսել նրա հետ, անգամ մոռացել էի միջադեպի մասին, չէի գիտակցում, թե այն ֆիզիկապես գոյություն ունեցողը ի՞նչ էր զգում, ինչպե՞ս էր, արդյո՞ք հետևել էր ինձ: Ճիշտն ասած չէի գիտակցում ոչինչ, ժամանակ էլ չկար պահից դուրս այլ բաների մասին մտածելու: Արդեն կեսգիշեր էր, երբ խոսելով ճամփա ընկանք դեպ այն տունը, որտեղ ժամանակ առ ժամանակ սեռական ցանկություններս էի բավարարում: Հարմարվել էի` ինձ խելագար չէի համարում, սկսել էի զգալ նրա անգոյ գոյությունը: Քայլում էինք խոսելով, վիճելով ու պահն եկած ժամանակ ծիծաղելով: Քայլում էինք դեպ տուն` քավարան, բնազդարան, չգիտակցված կրքերի բավարարան: Աչքերս բացելուն պես` թվաց, թե ոչինչ էլ չի թվում: Դու սպառված ոլորվել էիր սավանիս` մուգ սպիտակ, ձգվածքին ու ագահաբար կլանում էիր, հենց նույն սավանից անջատված, փոշեհատիկները: Նրանց թվում էր` արդեն ազատվել են գործվածքի ճաղերից ու կարող են ազատ սավառնել օդում: Զգում էի մոլեկուլներիդ բաբախը` միախառնված հանգստության, պատրանքի, սթրեսի, բավարարվածության, վախի, երջանկության ու նմանատիպ անիմաստ ու անպետք շատ երևույթների նոտաների հետ: Հարցրեք ինձ` ինչպե՞ս թե անիմաստ, մարդկանց կյանքն առանց դրանց կյանք չէ, առանց դրանք զգալու` մարդն անիմաստ է ապրում` գոյատևում է, իսկ ես հստակ կպատասխանեմ հարցին` դուք ճիշտ կլինեք այն դեպքում, երբ մարդիկ սկսեն վայելել այդ երևույթները` բացեիբաց արտահայտելով դրանք, հակառակ դեպքում` անիմաստ է դառնում անգամ իմաստավորը: Ձեռքս մոտենում էր մարմնիդ բաբախին` ցանկանալով վերացնել անիմաստը, որը միայն խանգարում էր պատրանքի իրականացմանը: Արդեն զգում եմ տաք մարմինդ` հազարավոր նյութերով` քրտինքով շաղախված, զգում եմ բույրդ` օծանելիքի, իմ, քո, օդի, փոշու, սենյակի, բակի, աշխարհի, տիեզերքի ու անգամ անհայտ, բայց ինձ համար հայտնի անսահմանության յուրահատուկ խառնուրդը: Երբ փորձեցի անցնել հստակ գործողությունների, հասկացա, որ չկար անգամ այն, ինչն ինձ թվում էր, որ չի թվում…
Հիմա արթուն եմ. դու ուղղակի փռված ես կողքս, շնչում ես ինչպես միշտ հասարակ` ներշնչել, արտաշնչել: Զգում եմ սրտիդ զարկերը` հավասար ու հավասարազոր: Չկա ոչ մի արտառոց բան: Սա է կյանքն` ավտոմատ գործողությունների շարան, միթե՞ անիմաստ ու գունազուրկ չէ այն, ինչն արդեն վաղուց ծրագրված ու պարտադրված է` պետք է շեղվել շարանից ու արկածներ փնտրել… Ձեռքս վրադ է` սահում է քրտնած մարմնիդ վրայով: Քո բույրն արդեն խեղդում է: Ուզում եմ բացել պատուհանը, որ թոքերս մի կում թարմ օդ ներարկեմ ու գոռամ, գոռամ, որ թվացյալը չթվա: Մոտենում եմ պատուհանին ու բացում…
Վե'րջ, հիմա, հաստա'տ, արթուն եմ. սենյակում մենակ եմ: Օդը շատ ծանր է` արբած ծխախոտի, ալկոհոլի ու արտաշնչած ածխածնի բույրերով: Դու չկաս` մենակ եմ… Չկա մարմինդ, բույրդ, շունչդ: Պապանձվել եմ, պապանձվել ինչպես, ներհրման ժամանակ պատահաբար սեղմված, հեշտոցը. երբ ցանկանում ես հաճույք ստանալ, հասնել հեշտանքի, բայց գիտակցում ես անելանելի դրությունը, չես հասկանում` լարվածությունի՞ց է, թե՞ ուղղակի ֆիզիոլոգիական անհասկանալի իրավիճակ է…
Արդեն տասը րոպե անիմաստ նայում եմ պատուհանից: Կոնկրետ օբյեկտ չէր նշմարվում, որին ֆիքսված կարող էի լինել`
նայում էի նայելու համար: Եվս մի քանի րոպե ու աչքերիս առաջ եկավ այն օրը, երբ. Հնչեց մեղեդին` թեթևասահ ու կլանող, նրա ամեն տակտից քո մկանների մանրաթելերը ձգվում ու թուլանում էին, թվում էր ` հենց մարմինդ էր այդ մեղեդին հյուսում: Ձեռքդ` իրեն հատուկ թեթևությամբ, սկսեց բարձրանալ` մատներիդ ստիպելով ներքաշվել խաղի մեջ: Թվում էր` օդը շատ ծանր է ձեռքիդ համար, բայց, հակառակ դրան, այն բարձրանում էր` պատռելով օդի աներևույթ շերտերը: Սենյակի փոշեհատիկները արյան փոխանակ գլորվում էին ձեռքովդ ու միաձուլվում անուշաբույր ու վառվող քրտինքին: Այդ քրտնափոշեխառը հեղուկը կաթիլ առ կաթիլ, հավասարաշարք գլորվում էր ու սպասում ձեռքիդ` հարմար դիրք ընդունելուն, որ կարողանա ազատվել քո ջերմության ալիքներից ու օդի ամեն պատռվածքով վար կաթա: Հայացքս շեղվեց ձեռքիցդ, երբ այն հպվեց գլխիդ ամենացածր կետին` ծնոտին, ու կանգ առավ, ասես հուշում էր, որ չտարվեմ օդին տանջելու պրոցեսով: Մի քանի վայրկյան ու այն սկսեց
պտուտակի նման պտտվել նույն տեղում` ֆիքսված հետագծով: Օդն ավելի էր շիկանում: Կամաց գժվում էի այդ տեսարանից, երբ շրջանցեցի ողջ մարմինդ ու հայացքս սևեռեցի ոտքիդ: Հենց այդ պահին այն սկսեց կամաց հեռանալ մյուսից, թվաց, թե հայացքս «սկիզբ» ազդանշանն էր խորհրդանշում: Հեռանում էր ու սրբում գետնին թափված քրտնափոշեխառը հեղուկը: Անգիտակից, բայց գիտակցաբար հետևում էի սահուն հեռացմանը: Արդեն շատ հեռու էր` ամբողջությամբ բացված, երբ ոտնաթաթերիս ստորին հատվածում ջերմություն զգացի: Այնքան ծանոթ էր թվում ջերմությունն այդ, որքան հայելում սեփական անդրադարձը: Այս անգամ ավելի այրող էր ու ցանկությամբ լի: Հայացքս սահեցրի ոտնաթաթիդ ծայրից դեպ վերև` ոտքիդ երկայնքով: Երբ նկատեցի, հատակին ամուր սեղմված հեշտոցդ, կոպերս սկսեցին չգործել: Այն, ծածկված ներքնազգեստի ամուր սեղմանքով, այնքան ուժեղ ու կրքոտ էր համբուրում հատակը, որ ջերմությունդ զգում էին ոտնաթաթերս` թեև հեռու էին քեզանից: Ինչ-որ նոր, բայց ծանոթ էներգիա փորձում էր պատռել բիբերս ու սրտխփոցի նման արագ, ուժեղ բաբախով սլանալ դեպ քեզ` զգալ քեզ: Երկու բլրաձև երևույթ իրար էին միանում խորը գոգավորությամբ: Գոգավորությունն այդ առաջացել էր այն փոքրիկ մեղավորի շուրջը, որն անմեղ տեղավորվել էր բլրակների վերին արանքում: Թվում էր հենց այդ անմեղ մեղավորն էր ստիպում ողջ մարմնիդ վառվել տենչանքից ու ձգտել բավարարման: Հպման կետում թեթև դողոցքներ էին նկատվում` լավայի ժայթքման ժամանակը մոտենում էր: Արդեն մոռացել էի ձեռքիդ մասին, երբ այն նորից հայտվեց դիտակետում: Ոտքերդ մոտեցան` սեղմելով ձեռքդ վերին արանքում, հետո այն կամաց սկսեց ազատել բլրակները ներքնազգեստի սեղմանքից ու սահեց դեպ ոտնաթաթեր` իր հետ տանելով կտորե կապանքը: Երբ կապանքն այդ, ամբողջությամբ հանելով, դողոցքով նետեցիր լուսարձակի վրա ու մոտեցար ինձ, բիբերիս բաբախը ավելի ցավոտ դարձավ ու տարածվեց ողջ մարմնիս երկայնքով: Շատ հաճելի էր հետևել մարմնիդ անսպասելի շրջադարձներին, բայց աչքերս էլ չէին հերիքում, դա ավելին էր քան տեսանելին: Արդեն զգում եմ բույրդ: Ձեռքերդ արդեն անցել էին մարմնիս շառավղով, բայց կանգ առնելու համար ընտրել էին ամենատաք ու տենչացող տեղը` առնանդամը: Զգում էի տենչանքդ, դողացող շունչդ` մենք մեկն էինք: Ագահաբար բավարարում էի մեղավորիդ, իսկ դու ձեռքերս ամուր սեղմել էիր կրծքերիդ ու անգիտակից կծում էիր սեփական շուրթերդ: Հևոցներդ սպանում էին` ստիպելով ավելի ցավեցնել քեզ: Ես էլ, դու էլ անգիտակից էինք: Դու էլ, ես էլ ինչ-որ բանի էինք սպասում, բայց հենց նույն ժամանակ չէինք ցանկանում, որ այն շուտ այցելի: Սկսել էիր չբավարարվել միայն իմ գործողություններով` քո անմիջական մասնակցությամբ փորձում էիր թույլ տալ ավելի ներխուժել ու ցավեցնել: Ձեռքերս արդեն կոնքերիդ էին, իսկ շուրթերս` պարանոցիդ աջ հատվածում: Այնքան էի ուզում ամբողջությամբ զգալ ու ըմբոշխնել քեզ, որ սկսեցի արյանդ համը տենչալ: Ծծում էի պարանոցդ այնքան ուժեղ ու ներդաշնակ տիրող իրավիճակին, որ վերջապես զգացի քո ներքին համը, իսկ դու աչքերդ թռցրել էիր վերին կոպերիդ ամենածայրը, կարծես չէիր ուզում տեսնել ու զգալ լույսը: Ամեն ինչ չգիտակցված էր ու տանում էր դեպ այն, ինչը չէինք ցանկանում շուտ ստացվի` ցանկանում էինք ավելին զգալ ու ավելին վայելել: Մատս ատամներիդ ուժեղ սեղմվածքում է: Ցավ էի զգում, այնքան հաճելի ցավ, որ քեզ էլ էի ստիպում նույնը զգալ: Հանկարծ շնչիդ դողը տարածվեց ողջ մարմնով` դողում էիր ողջ ուժգնությամբ, գոռում էիր։ Աչքերդ լայն բացելով՝ փռվեցիր վրաս: Մարմնիդ ջերմությունն ու քրտինքիդ սառնությունը զգալուն պես` հասկացա, որ վերջ: Վե՛րջ, ես էլ չկայի՝ դու էլ․․․ «Ես» -ն ու «Դու» -ն՝ «Մենք» -ն էինք։ «Դու» -ն «Ես» էի, «Ես» -ը՝ «Դու»։ Մենք օդ էինք, աներևույթ, անծայրածիր անսահմանություն, անմարմին ոգի, չկայինք, բայց կայինք, թեկուզ վերացած, տարածված ու սպառված՝ կայինք։ Չէինք ուզում շարժվել՝ ցանկանում էինք երկար մնալ «Մենք» ։ Զգում էինք, որ զգում ենք։
Շատ հաճելի է, երբ թեկուզ մի քանի րոպեով սպանում ես միայնակ գոյությունդ ու ծնում երգոյության միասնական ու նոր գոյը։ Արդեն հանգիստ շնչում էինք՝ թուլացած, ալարկոտ ու երջանիկ։ Մարդու ամեն քայլ նախատեսված ու ծրագրված է վերջնական արդյունքը երջանկության հանգեցնելուն։
Գիշերն իրար էր խառնվել՝ զարմացած էր, երբեք նման բան չէր տեսել, չէր զգացել այս քանակությամբ էներգիա, չեր շնչել նմանատիպ հոտ, չէր լսել նման հոգոցներ։
Եվ, վերջապես, երջանիկ էր նա, որ մենք` միասին, նույն պահին ու նույն ագահությամբ հեշտանք ապրեցինք՝ ժայթքեցնելով մեր հրաբուխները…

Օրորվում էինք մտքում` առանց ինչ-որ բանի մասին մտածելու, մեկ մարմին դարձած՝ սավառնում էինք։

— Եվ ի՞նչ, ի՞նչ տվեց քեզ այս դրվագը հիշելը, հը՞ն։

— Ա՜հ, — ժպտալով պատասխանեցի, — նորից դո՞ւ։ Ինչ լավ է, որ կաս։

— Կբարեհաճե՞ս հարցիս պատասխան շնորհել։

— Ների՛ր, իհարկե։ Տվեց հիշողություն, գլոբալի մեջ մանրուքները հիշելու, նկատելու ու վերապրելու զգացում։ Այն արթնացրեց ինձ՝ ստիպեց զգալ։ Եթե զգում ես, ուրեմն կաս, եթե կաս, ուրեմն ապրում ես, եթե ապրում ես՝ պետք է վայելես, եթե վայելելով ես ապրում, ուրեմն մարդ ես, իսկ երբ մարդ ես՝ պարտավոր ես նկատել ու զգալ մանրուքները։

— Պարտավո՞ր ես, — խոսքս կրկնեց ձայնն ու շարունակեց, — միթե՞ մենք ինչ-որ բան ինչ-որ մեկին պարտավոր ենք։

— Ինչ-որ բան ինչ-որ մեկի՞ն՝ ո՛չ, պարտավոր չենք, — մի քանի վայրկյան ընդհատելով՝ շարունակեցի, — բայց պարտավոր ենք ինքներս մեզ։ Ինչ-որ բան ինքդ քեզ՝ այո՛, պարտավոր ես՝ պարտավոր ես զգալ։

Դ

Բոլոր կարևոր խոսքերը պետք է կամաց հնչեն։ Բոլոր տարօրինակ մարդիկ ճիշտ են ապրում, գուցե և խելացին են ամենա։ Ասում եք՝ խելագա՞ր են, ո՛չ, ուղղակի անտարբեր են այլոց կարծիքների, մտքերի ու ցանկությունների հանդեպ, նրանց համար առավել կարևոր է զգալ, բավարարել ու ապրել իրենցը՝ յուրօրինակը, ու թքած, թե ինչ կմտածի շրջապատը։ Ապրում են՝ ամեն ցանկացածը իրականություն դարձնելով։ Չէ՞ որ չարածներդ ու չփորձածներդ ավելի են տանջում, ներսից այրում, իսկ երբ իրագործում ես ցանկացածդ՝ արդեն արել ես, թքած…

Ոչ մեկին հաշվետու չես՝ սա քո՛ կյանքն է ու այն ընդհամենը մեկ անգամ կարող ես վայելել այս մարմնով։ Գիտե՛մ, դժվար է համակերպվել, կաղապարներ ջարդել, սովորել թքած ունենալու սկզբունքը, բայց, երբ առաջին անգամ իրագործես ու բավարարես առաջին իսկ ցանկացածդ, կսկսես հասկանալ, որ դրանից առավել ոչինչ չկա։

Եղե՞լ է այնպես, երբ նա կողքդ է, ցանկանում ես, սակայն սխալ է՝ չես կարող։ Աչքերդ թեքվում են, ձեռքերդ խաչված սեղմվում են կրծքիդ, զգում ես, որ մի քիչ էլ ու սիրտդ կզրկվի «դ» հոդից։ Չեսցանկանում խոսել ու տեսնել, ուղղակի աչքերդ փակ վայելում ես։ Նրա կողքին այնն է, ով հպված է, զգում է ջերմությունը, իսկ դու չես կարող, չի կարելի կամ չի ուզում կամ էլ` չգիտեմ…

Երեքով էինք՝ ես դու ու այնը։ Անբացատրելի զգացում էր. ուզում էի հպվել քեզ, բայց հպվում էի այնին, որ գոնե նրա՝ միջնորդի օգնությամբ հպվեի քեզ։ Պատկերացնում էի, որ այնը ես եմ ու հպման պահին սկսում էի զգալ, որ հաճոյախոսությունդ ինձ էր ուղղված, որ ինձ էիր պատասխանում, որ իմ բույրն էիր զգում, որ… Ձայնդ այնքան հաճելի, գրավիչ ու կրքոտ էր, որքան անսասան լռությունը: Նայում էի այնտեղ, որտեղ չէր կարելի նայել:

Մտքով հպվում էի անթույլատրելիին ու կարծում, որ քեզ հաճելի է: Արդեն չորանում էի տռփանքից, թուլանում էր կամքիս ուժը: Չէի ցանկանում ընկալել քո` իմը չլինելու ու իմ` այնը չլինելու հանգամանքները, բայց ցանկանում էի զգալ մաշկիդ հոտը, մարմնիդ շարժումները, կուլ տալ քեզ ու բանտարկել ստամոքսումս…

Գիտե՞ք` ծառերն էլ են գիժ` աճում են ամեն տեղ ու ինչպես ցանկանում են: Նրանք մեզ նման չե՛ն կտրում մազերը, չեն որոշումճյուղերի երկարությունն ու ուղղվածությունը` աճում են այնպես, ինչպես ցանկանում են… Այո՛, ծառերն էլ են ինձ նման գիժ:

— Ինչ գեղեցիկ են այս ծառերը, — անիմաստ բարբաջեցիր դու, — գեղեցիկ են ու գիժ… Տեսնո՞ւմ եք, գժի նման անկանոն շարժվում են, կարծես խելագարված լինեն:

— Իսկապես, շատ ճիշտ ես, ինչ հետաքրքիր է, — ասաց այնը:

Մի քանի վայրկյան լրություն ու ես.

— Գիտե՞ք, ամեն պատճառ չէ, որ երևում է, ամեն ցավ չէ, որ զգում ես:

Ապշած ինձ էին նայում, բայց ինչի՞, ախր ի՞նչ ասացի որ, հստակ բան է, ուղղակի աներևույթ. գոյություն ունի, ազդում է, զգում ես, բայց չես տեսնում:

— Բանի տեղ մի դիր, — քմծիծաղով ասաց այնը, — մի շեղվիր: Մենք ուղղակի նկատեցինք գեղեցիկը, իսկ նա չի ցանկանում տեսնել:

— Իսկ ի՞նչ է գեղեցիկը, — շտապեցի բացատրել, — այն, ինչ տեսնո՞ւմ ես, թե՞ ինչ զգո՞ւմ ես: Չեմ սպասի պատասխանիդ, ուղղակի կասեմ իմ կարծիքը. գեղեցիկն այն է, երբ տեսնում ես ոչ միայն տեսանելին, այլ նաև անտեսանելին ես խառնում նրան, սկսում զգալ միաձուլումը, ստեղծում ընդհանրական մի երևույթ ու ընկալում, ընկալում ամբողջությամբ, թե՛ այն, ինչ երևում է, թե՛ այն, ինչ չի երևում, բայց չերևացողին երևացնում է և թե՛ այն, ինչ եզրակացնում ու վայելում ես:

Նորից ապշած ինձ էիր նայում, մի պահ այնքան թվացյալ իրական, որ արդեն սկսում էի մտածել, թե ցանկանում ես ինձ, ուզում ես աչքերիդ լայն բացվածքով կուլ տալ ու բանտարկել ուղեղումդ: Ընդհամենը մի պահ էր ու անցավ… Ախր զարմանում եմ` ինչպե՞ս կարելի է տենչալ, ցանկանալ մեկին, բայց վախենալ քայլ անել, վախենալ ասել, որ տենչում եմ քեզ` մեկ գիշերով, մեկ ժամով կամ, լավ, տասը րոպեով, ուզում եմ քեզ և վերջ, համաձա՞յն ես` ավելի լավ, իսկ թե համաձայն չես` նորից լավ` գոնե կիմանամ, որ չի լինելու. անտեղի հույսեր չեմ փայփայի, հեռու կմնամ, կհրաժարվեմ քեզ հետ կապված բոլոր մտքերից ու էլ ամեն շարժումդ ինձ ինչ-որ բան ասելուն կամ հասկացնելուն չեմ վերագրի, ամեն բառդ, ամեն միտքդ, հայացքդ չեմ կապի ինձ հետ, չեմ մտածի, դրանց` ինձ ուղղված լինելու ու հատուկ հեռվից հասկացնելու մասին, որ այնը չկասկածի:

— Ասֆալտե պատեր, — հնչեց քո, գրգռող ու բավարարման հասցնող, ձայնը` դու երգում ես, — իմ ու քո սրտում, բայց իմ ու քո միջև…

Ինչ տեղին էր երգդ… Եթե այն չհնչեր, ես արդեն զսպաշապիկ էի պահանջելու: Ինչ լավ է` կարող եմ գնալ, հեռանալ տանջանքաբեր միջավայրից:

— Ես գնամ, — հնչեց ցածր ձայնս, այնքան ցածր, որ չլսելի լինի, որ չխանգարեմ ձեզ, չընդհատեմ երգդ ու նաև հետո կարողանամ արդարացնել ինձ հետևյալ փաստարկով. ես, իսկապես, ասել եմ, բայց դուք զբաղված էիք, չեք լսել, — գնամ երազելու, հաճելի երեկո ձեզ:

Հեռանալս անգամ չնկատեցին` երևի սրտերի միջև փռված ասֆալտն էին քանդում: Անկեղծ ասած ողջ ճանապարհին մտածում էի այն արգելվածի մասին, ինչին նայելն ու վայելելը հանցագործություն է, այո՛, անգամ նայելն ու վայելելը: Մտածում էի` ինչի՞ չհպվեցի, երևի այն եռում էր, եռում էր, բայց ուրիշին տենչալով:

— Բավական է դրա մասին մտածես, — նորից այն հարազատ ձայնը, — ասես երբեք չես տեսել… Հանկարծ չմտածես, ինքնաբավարարումը կա ու կա, չնայած երկրորդ տարբերակ էլ գոյություն ունի` այց հարևանին մի քանի երկար րոպեներով:

Խոսքս անգիտակից ծիծաղով համեմելով ասացի.

— Լսի՛ր, դու հայտնվում ես ճիշտ այն պահին, երբ պետք ես, շնորհակալ եմ: Հա, նաև հուսամ շատ քիչ ես օգտագործում ինքնաբավարարման կարողությունդ: Եթե ոչ` քեզ էլ կարող եմ հարևանիս մոտ ուղեկցել:

— Քի՛չ խոսա, բան էր ասացի, հիմա ամեն անգամ հիշեցնելո՞ւ ես: Չնայած ինչի՞ եմ նեղվում որ, ի՞նչ է իրականությունն ասելը հանցագործությո՞ւն կամ վիրավորա՞նք է: Այդ ո՞վ չի անում կամ արել, բոլորս էլ գոնե մեկ անգամ ցանկացել ենք լինել մեր երազած մարդու հետ ու անել այն, ինչ մտքներովս անցել է` միայն մենք ու մեր հորինած էակը` ինքնաբավարարվել…

— Լավ — լավ պետք չէ վիրավորվել, — փորձեցի հանգստացնել նրան, — դու ճիշտ ես, ճիշտ…

— Հա՞, դե որ ճիշտ եմ ու ամեն ասածիս հետ համաձայն ես միգուցե՞… հա- հա-հա, — քթի տակ խորամանկ ծիծաղելով` շարունակեց, — հը՞ն, միգուցե ցանկանա՞ս…

— Լավ, արդեն շատ ես խոսում:

Անիմաստ վիճելով չգիտեմ` ուր էինք գնում, թվում էր` սլանում էինք: Կարևորը` մոռացել էի նրան: Նրան, ում տեսնելու էի ընդհամենը մեկ օր հետո, ում չէի ցանկանալու նկատել` գլխարկս ներքև իջեցնելով ու ականջակալներում հնչող երաժշտությունը բարձրացնելով, ում նմանեցնելու էի այն լույսին, որը վերևից կաղապարով փակ էր ու ստիպված ցած էր ուղղում իր լուսային ալիքները, ով ինձ գժի տեղ էր դնելու, ում մասին չմտածելու համար պիտի սիրով զբաղվեի այն, երկու բլրակներով ու մեկ մեղավորով, մատս ամուր կծող ու հեշտանքից ողջ մարմնով դողացող, մարդու հետ:

Այո՛, հետաքրքիր է մարդը: Պարզապես նրա ամեն արարքի ետևում, հիմքում պետք է տեսնել դրդող պատճառը կամ պատճառները, որոնք S–> R (stimul –> reaction) հստակ բանաձևի կարևոր սկիզբն են:

18+

Книга предназначена
для читателей старше 18 лет

Бесплатный фрагмент закончился.

Купите книгу, чтобы продолжить чтение.